ՔԻ ՈՒԵՍԹՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ, ԳՐՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով միջազգային բանագնացները խնդրի լուծման մի քանի տարբերակ են ներկայացրել, սակայն դրանցից ամենահամարձակը Քի Ուեսթինն էր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, տեղեկացնրել է «Ուոլ սթրիթ ջորնըլ» ամերիկյան թերթը` վկայակոչելով ղարաբաղյան հակամարտությանը նվիրված գրքի հեղինակ Թոմաս դը Վաալին: Առաջին անգամ մանրամասներ հաղորդելով ամերիկյան Քի Ուեսթ քաղաքում կայացած բանակցությունների մասին, դը Վաալը նշում է, որ ըստ այդ տարբերակի` «Հայաստանը թույլ էր տալու, որ ադրբեջանցի փախստականների 95 տոկոսը վերադառնա իրենց տները»: Բացի այդ, «Հայաստանի տարածքով ճանապարհ էր բացվելու դեպի Նախիջեւանի մեկուսացված առանձնատարածքը»:Փոխարենը, Վաալի խոսքերով` «Ադրբեջանը հրաժարվելու էր բուն Ղարաբաղից, բացի Շուշի քաղաքից»: Մեջբերելով քիուեսթյան փաստաթղթի երկրորդ կետը` ըստ որի «Ղարաբաղը փոխանցվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո», hոդվածագիրը նշում է. «Մարդկային տեսակետից օգուտները մեծ էին լինելու, բայց քաղաքական ռիսկը Ադրբեջանի համար նույնպես մեծ էր»: Մեծ Բրիտանիայի Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի աշխատակից Թոմաս դը Վաալը դիտարկում է նաեւ պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: «Նոր պատերազմի մարդկային գինը սարսափելի է լինելու` նույնիսկ եթե կոնֆլիկտը սահմանափակ լինի: Ադրբեջանը հազարավոր երիտասարդներ կկորցնի հենց միայն ականապատված դաշտերում, որոնք ձգվում են ճակատային գծի երկայնքով: Իսկ մեջտեղում գտնվող փոքրիկ գեղեցիկ գավառը` Լեռնային Ղարաբաղն, ընդհանրապես կարող է վերանալ», - կանխատեսում է նա: Ընդսմին Թոմաս դը Վաալը լուծելի է համարում ղարաբաղյան հակամարտությունը` նշելով, որ այդ դեպքում «երկու ազգերն էլ կփրկվեն իրենց մեկուսացումից»: «Հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ ավելի շատ ընդհանուր բան ունեն, քան, ասենք, իսրայելցիներն ու պաղեստինցիները», - գրում է նա, նշելով ազգամիջյան ամուսնությունների բավականին բարձր տոկոսը: «Խնդիրն այն է, որ արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ երկու ազգերը հազվադեպ են մտնում երկխոսության մեջ», -գտնում է հեղինակը: «Իսկ ամենազարմանալին կողմնակի մարդու համար այն է, որ Ադրբեջանը բանակցությունների չի նստում Ղարաբաղի հայերի հետ, որոնց նա իր սեփական քաղաքացիներն է համարում», - եզրափակում է «Ուոլ սթրիթ ջորնըլ»-ում հոդվածը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---