26 ապրիլի 2012 - 13:16 AMT
Մահացել է հայտնի լրագրող Արմեն Դիլանյանը

Մահացել է հայտնի լրագրող Արմեն Դիլանյանը: Նրա մահով հայ լրատվությունը կորցրեց պրոֆեսիոնալիզմով և անաչառությամբ աչքի ընկնող իր լավագույն ներկայացուցիչներից մեկին:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ցավով ստացել է լրագրողի անակընկալ մահվան գուժը: «Շարժման մեջ տեսնելով Հայաստանի և ընդհանրապես հայկական իրականության մեջ դրական շրջադարձի հույս, 2011 և 2012 թվականներին Արմեն Դիլանյանն իր մասնագիտական անշահախնդիր ծառայությունը բերեց Լոս Անջելոսում «Սարդարապատ» շարժման ծանոթացման և նրա գաղափարների մասսայականացման գործին: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արմենի ընտանիքին և հարազատներին»,- գրել են շարժման անդամները: