Արևմտյան Հայաստանի կառավարություն. Թուրքիան չի կարողանա սահմանափակվել Ցեղասպանության համար միայն բարոյական և ֆինանսական փոխհատուցմամբ

Արևմտյան Հայաստանի կառավարություն. Թուրքիան չի կարողանա սահմանափակվել Ցեղասպանության համար միայն բարոյական և ֆինանսական փոխհատուցմամբ

PanARMENIAN.Net - Հայության զարկերակը շոշափելու համար Թուրքիայի Հանրապետությունը բազմաթիվ ու բազմազան ձևեր է կիրառում ևւ վերջերս «Ռադիկալ» օրաթերթում տպված հոդվածը դրանցից մեկն է, հաղորդում է Արևմտյան Հայաստանի կառավարությունը: Հոդվածագիրը` թուրք լրագրող, հրապարակախոս Օրհան Քեմալ Ջենգիզը գտնում է, որ «միջազգային որեւէ դատարան Հայկական Հարցի շրջանակում Թուրքիայի Հանրապետությանը չի կարող մեղավոր

ճանաչել»: «Մի՞թե թուրք լրագրողը տեղյակ չէ, որ ցեղասպանությունների վաղեմության հարցում ժամկետներ չկան, ինչը նշանակում է, թե ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը, որպես Օսմանյան Թուրքիայի ժառանգորդ, պատասխանատու է 1894 -1923 թթ. երեք թուրքական` օսմանյան, երիտթուրքական, քեմալական,կառավարությունների կողմից իրականացված մարդատյաց, ռասիստական ու հայատյաց քաղաքականության համար, որի համար և պետք է հատուցի: Հայոց ցեղասպանությունը չի սահմանափակվում 1915-ով: Եթե թերթելու լինենք վերջին 150 տարիների պատմությունը, ապա վեր կհառնեն 1894-1896-ի` Կիլիկիայի, 1909-ի` Ադանայի կոտորածները, 1915-17 թթ.` Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան կայսրության ողջ տարածքում իրականացված հայերի համապարփակ ցեղասպանությունը, 1918-23 թթ.` կոտորածները, ջարդերն ու բռնագաղթը:

«Այնուհետև թուրք հրապարակախոսը կենտրոնանում է միայն բարոյական և ֆինանսական փոխհատուցման հարցի վրա, մոռացության մատնելով, որ կա ավելի առաջնային խնդիր` տարածքային`Արևմտյան Հայաստանը, ներառյալ Կիլիկիան: Հիշեցնենք, որ 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը վավերացրեց «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի մասին» վճիռը, ինչի մասին դժվար թե «Ռադիկալի» հոդվածագիրը չիմանար: Ջենգիզը, գալով անհատական փոխհատուցման խնդրին, ապա ի՞նչ անհատական փոխհատուցման մասին է խոսքը,մի՞թե թուրքերը հայերին իրենց տներից դուրս են հրավիրել` համոզելով վերցնել անձնական փաստաթղթերը: Ո՞ր անհատին են փոխհատուցելու, նրան, ում Դեր-Զորի ճանապարհին գլխատեցի՞ն, թե չծնված երեխաներին,թոռներին ու ծոռներին»,-ասվում է Արևմտյան Հայաստանի կառավարության մամլո հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---