26 ապրիլի 2012 - 15:40 AMT
Մայիսի սկզբին ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները կհավաքվեն Մոսկվայում ՀՀՊ հարցը քննարկելու համար

Մայիսի սկզբին Մոսկվայում ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա միջազգային համաժողով հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ: ՌԴ պաշտպանության նախարար Նիկոլայ Մակարովը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո Բրյուսելում հաղորդել է, որ համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են շուրջ 50 պետությունների ներկայացուցիներ և 40 փորձագետներ:

Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ի երկրներին Եվրոպայի տարածքում անցկացնել հակահրթիռային պաշտպանության զորավարժություններ: «Ռուսական կողմը Գերմանիայում մարտին անցկացված զորավարժությունների արդյունքում առաջարկել է, որ ռազմական գործողությունների թատերաբեմ ընտրվի Եվրոպան»,- ասել է Մակարովը: