12 մայիսի 2004 - 17:42 AMT
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՕԳՏԻՆ
ԳԵրմանիայի իշխանությունների որոշակի կառույցներ հանդես են գալիս 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման օգտին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ֆայնենշլ Թայմս» թերթը, հայտարարել է Գերմանիայի կառավարությանն առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Կլաուդիա Ռոտը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում: Նրա խոսքերով, Գերմանիայի որոշ շրջանակների համար ձեռնտու է բարձրացնել այդ խնդիրը, ինչը թույլ կտա հետաձգել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի քննարկումը: Ընդ որում Կ.Ռոտը ընդգծել է նաեւ գերմանական պատմաբանների կողմից անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների սեփական հետազոտությունների անցկացման կարեւորությունը: