26 ապրիլի 2012 - 18:12 AMT
ԱՄՆ սենատորը հայտարարել է, որ գուցե ԱՄՆ միակողմանի ռազմական ներխուժման հարկ լինի Իրան

«Ֆրանս Պրեսի» տեղեկությունների համաձայն, ամերիկյան սենատոր, հանրապետական Մարիո Ռուբիոն հայտարարել է, որ հնարավոր է պետք լինի ԱՄՆ միակողմանի ռազմական ներխուժումն Իրան «ԻԻՀ կողմից միջուկային զենք ստանալուն խոչընդոտելու» նպատակով:

Ամերիկյան սենատորն ասել է, որ այն ժամանակներից ի վեր, ինչ Ամերիկան ճանաչվել է համաշխարհային գերտերություն, այդ երկրի իշխանությունները փորձել են իրենց նպատակներին հասնել աշխարհում իրենց դաշնակիցների հետ համագործակցության միջոցով, իսկ իրենց նպատակներին հասնելու համար ռազմական տարբերակն իրենից ներկայացնում է գործողություն, որին Ամերիկան նախկինում արդեն դիմել է:

Նա հայտարարել է, որ Ամերիկան պետք է ամեն գնով թույլ չտա աշխարհում հզոր Իրանի հայտնվելը: