26 ապրիլի 2012 - 17:53 AMT
Հովհաննես Դավթյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր

Չելյաբինսկում շարունակվում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Դավթյանը եզրափակչում հանդիպեց Բեսլան Մուդրանովի հետ (Ռուսաստան) և պարտվեց: Այսպիսով, հայ մարզիկը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը:

Մինչ այդ Դավթյանը հաղթեց Ջուհո Ռեինվալին (Ֆինլանդիա), այնուհետև՝ թուրք Իսկենդեր Օսկանօղլուին, իսկ հետո ՝ Բեկտիլ Շուկվանիին (Վրաստան), իսկ կիսաեզրափակչում հաղթեց ուկրաինացի Գեորգի Զանտարային:

Ապրիլի 27-ին հայ մարզիկներից մրցագորգ դուրս կգան Արտյոմ Բաղդասարյանն (81կգ ք/կ) ու Հակոբ Առաքելյանը (100կգ ք/կ):