26 ապրիլի 2012 - 19:14 AMT
Մոսկվան դեմ է բուֆերային գոտիների ստեղծմանը Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելիս

Ռուսաստանը հանդես է գալիս մարդասիրական միջանցքների և բուֆերային գոտիների ստեղծման դեմ Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելիս, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ելնում ենք նրանից, որ Սիրիայում իրավիճակը պետք է դառնա ընդհանուր ջանքերի մասը՝ ուղված ճգնաժամի կարգավորմանը, իսկ մարդասիրական օգնությունը ցուցաբերվում է միայն ընդունող կողմի համաձայնությամբ»,- ասել է Լուկաշևիչը: