12 մայիսի 2004 - 19:44 AMT
ԱՅՍՕՐ ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
Այսօր Սթրասբուրգում տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով հերթական հանդիպումը: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Եվրախորհրդի ԱԳՆ ղեկավարների նիստի շրջանակներում: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքերով, «բանակցությունների առարկա կհանդիսանա կողմերի երկխոսությանը պատրաստ լինելու հարցը»: «Մենք քննարկում ենք հակամարտող կողմերի միջեւ քննարկման փուլում գտնվող մի շարք գաղափարներ», -ասել է նա: Մամեդյարովի խոսքերով, գոյություն ունի քննարկման մի քանի տարբերակ, որոնցից մեկն` «օկուպացված տարածքների ազատագրումն է տրանսպորտային հաղորդակցության վերականգնման դիմաց», հաղորդում է «Ինտերֆաքսը»: