26 ապրիլի 2012 - 19:38 AMT
Մեդվեդև. Ռուսաստանը և ԱՄՆ-ն ունեն 5-7 տարի ՀՀՊ խնդրի լուծման համար

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հինգ ռուսական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է ռուս-ամերիկյան հարաբերություններում զգալի տեղաշարժերի բացակայությունը:

Ինչպես նշել է Մեդվեդևը, վերջին ժամանակները երկու երկրների հարաբերություններում հատուկ բարելավումներ չեն եղել:

«Ռուսաստանը և ԱՄՆ-ն ունեն 5-7 տարի հակահրթիռային պաշտպանության խնդրի լուծման համար»,- ասել է նախագահը և հավելել, որ բանակցությունների տապալման դեպքում Ռուսաստանն իր հրթիռները կտեղակայի կենսական կարևոր ուղղություններում: