
Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրի նախագահական ընտրություններում թեկնածուների վերջնական ցուցակը:
Ցուցակի մեջ մտնում են 13 հոգի:
Վերջին հարցումների համաձայն, ընտրողների առավել մեծ աջակցությունն է վայելում իսլամիստ Աբդել Մոնեյմ Աբուլ Ֆոտուհը, նրան քիչ տարբերությամբ զիջում է ԱՊԼ նախկին ղեկավար Ամր Մուսսան, հաղորդում է BBC-ն: