26 ապրիլի 2012 - 21:28 AMT
Այսօր «Տիգրան Մեծ» հրատարակչությունում սկսել են տպագրել առաջիկա ընտրությունների քվեաթերթիկները

Ապրիլի 26-ին` երևանյան ժամանակով 20:00-ին, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում սկսել են տպագրել առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկները: Այդ մասին Հայաստանի ԿԸՀ արտահերթ նիստում հաղորդել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով` քվեաթերթիկներում առաջին համարի տակ կլինի «Բարգավաճ Հայաստանը», որին կհաջորդեն «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅ Դաշնակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Միավորված հայերը» և «Օրինաց երկիրը»:

Մուկուչյանը հաղորդել է, որ քվեաթերթիկները կտեղափոխվեն ինկասացիայի մեքենաների օգնությամբ: ԿԸՀ նախագահն ընդգծել է նաև, որ ԶԼՄ ներկայացուցիչները ազատ կերպով կարող են հետևել քվեաթերթիկների տպագրությանը գործընթացի ցանկացած փուլում: