12 մայիսի 2004 - 21:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 13-ին կմեկնի Մոսկվա: Ինչպես այսօր հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, եռօրյա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Միխաիլ Ֆրադկովի հետ: Մոսկվայում Ռ.Քոչարյանը կհանդիպի նաեւ «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ «Իտեռա» ընկերությունների խմբի նախագահ Իգոր Մակարովի հետ: Նախատեսվում է նաեւ հանդիպում Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի կազմկոմիտեի հետ: