26 ապրիլի 2012 - 21:48 AMT
Ֆրանսիայի ԱԳ նախարար. ԵՄ քաղաքացիներն անօրինական ներգաղթն անընդունելի են համարում

Ֆրանսիան Եվրամիությունում գործընկերներին առաջարկել է Շենգենյան գոտու սահմաններին խիստ սահմանային հսկողության ներմուծման մեխանիզմ մշակել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը:

Նրա խոսքով` դա անհրաժեշտ է անել երրորդ աշխարհի երկրներից անօրինական գաղթականների հնարավոր ներհոսքի նկատառումներով:

«Մեր երկրի և ԵՄ քաղաքացիներն անօրինական ներգաղթն անընդունելի են համարում»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ ամեն տարի ԵՄ տարածք է թափանցում մոտ 400 հազ. մարդ, իսկ ընդհանուր առմամբ Եվրոպայում անօրինական բնակվում է մինչև 4 մլն մարդ: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում, և մինչև վերջ գնանք մեր համոզմունքների հարցում: Կա'մ Եվրոպան կկազմակերպվի, կա'մ ոչ»,- հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարարը: