12 մայիսի 2004 - 22:21 AMT
ՎԱՂԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ
Մայիսի 13-ին Հայաստան կժամանի Իրանի նավթի եւ գազի նախարար Բիժան Զանգենեն: Ինչպես հաղորդել են Հայաստանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունում, նախարարի այցի հիմնական նպատակը հանդիսանում է Իրան-Հայաստան գազամուղի շինարարության շուրջ հիմնական պայմանագրի ստորագրումը: Երեւանում նա նաեւ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ: Նշենք, որ նախագծով նախատեսվում է 100 կմ երկարությամբ գազամուղի շինարարություն Իրանի տարածքով եւ 41 կմ` Հայաստանով: Օրեկան գազատարով կտեղափոխվի 1,5 մլն խորանարդ մետր համեմատաբար էժան թուրքմենական գազ: Նախագծի մոտավոր արժեքը 96 միլիոն դոլար է, իսկ սկզբնական նախագծային հզորությունը կազմում է տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ստորագրման ենթակա փաստաթղթով նախատեսում է սկսել շինարարական աշխատանքները ընթացիկ տարում, իսկ ավարտել մոտավորապես 2006 թվականին: