«Հրապարակ». ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հաշտ-համերաշխ քարոզարշավը

«Հրապարակ». ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հաշտ-համերաշխ քարոզարշավը

PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ չնայած ՀՀԿ-ԲՀԿ առերևույթ հակադրությանը, այս կուսակցությունների ներկայացուցիչները հստակ պահում են այն նախընտրական պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախընտրական շրջանում: Այսպես, 41 ընտրատարածքներից 23-ում ԲՀԿ-ն թեկնածուներ չի առաջադրել ՀՀԿ թեկնածուների դեմ, իսկ 8-ում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել ԲՀԿ-ականների դեմ: Նրանք պայմանավորվել էին, որ այդ ընտրատարածքներում ԲՀԿ-ականներն աջակցելու են ՀՀԿ թեկնածուներին, իսկ ՀՀԿ-ականները` ԲՀԿ-ականներին: Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նախագահ Սերժ Սարգսյանը որոշ տարածքներում հայտարարում է ԲՀԿ թեկնածուներին պաշտպանելու մասին: Դրանով է պայմանավորված նաև ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկը թիվ 25 ընտրատարածքում, քանի որ այդտեղ ՀՀԿ-ն, ըստ պայմանավորվածության, պետք է պաշտպաներ ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանին: Հակառակ սրան, չի եղել մի տարածք, որտեղ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարի, թե պաշտպանում է ՀՀԿ-ական թեկնածուի: Բայց ՀՀԿ-ականներն ասում են, որ դա էլ է պայմանավորվածության շրջանակներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---