12 մայիսի 2004 - 22:47 AMT
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏՈՒՄ
Էներգետիկ ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունն են ընդգծել այսօր Կիեւում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման եւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ուկրաինական աղբյուրների համաձայն, կողմերը նշել են առեւտրատնտեսական դինամիկ զարգացումը երկու երկրների միջեւ, մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացնելով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարի վրա: Ուկրաինական պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը ուշադիր վերաբերմունքի համար Տերնոպոլի ժողտնտեսության ակադեմիայի Երեւանի բաժանմունքի կարիքների հանդեպ, որը ուկրաինական բարձրագույն ուսումնական հաստատության միակ բաժանմունքն է Հարավային Կովկասում: