«Հրապարակ». Հրազդանում ծեծի է ենթարկվել ԲՀԿ թեկնածու Դավիթ Քոչարյանի եղբայրը

«Հրապարակ». Հրազդանում ծեծի է ենթարկվել ԲՀԿ թեկնածու Դավիթ Քոչարյանի եղբայրը

PanARMENIAN.Net - «Հրապարակին» տեղեկություն է հասել, որ նախօրեին Հրազդանում ծեծի է ենթարկվել ԲՀԿ թեկնածու Դավիթ Քոչարյանի եղբայրը, և ծեծող երիտասարդները եղել են մրցակցի թիմից: ԲՀԿ թեկնածուի հովանավորն ու քեռին` ԲՀԿ պատգամավոր Մխիթար Հարությունյանը, ով այս անգամ չի առաջադրվել` տեղը զիջելով զարմիկին, երեկ հերքել է լուրը: «Դավիթ Քոչարյանի ախպորը ծեծողը իրա մոր փորից հլը դուրս չի եկել: Էտի սուտ տեղեկություններ ա: Չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, տենց բան չկա»,- հայտարարել է նա: Սակայն Հրազդանում շրջանառվող լուրերով, ԲՀԿ թեկնածուն որոշել է աղմուկ չբարձրացնել, պատասխան տալ «այլ մեթոդներով»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---