27 ապրիլի 2012 - 11:24 AMT
«Գազպրոմի» զուտ շահույթը 2011թ. աճել է 35 տոկոսով

«Գազպրոմ» ԲԲԸ-ն, որը Ռուսաստանի խոշոր գազարտադրողն է, 2011թ. ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներով ավելացրել է զուտ շահույթը 35 տոկոսով՝ հասցնելով այն 1,307 տրիլիոն ռուբլու: Այդ մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ:

Այդ արդյունքները գերազանցել են փորձագետների ակնկալիքները, որոնք կանխատեսում էին 1,26 տրիլիոն ռուբլի շահույթ: «Գազպրոմի» հասույթը մեկ տարում աճել է 28,9 տոկսով՝ հասնելով 4,637 տրիլիոն ռուբլու, ինչը համապատասխանում է վերլուծաբանների ակնկալիքներին:

Ընդ որում, «Գազպրոմի» զուտ պարտքը 2011թ. աճել է 19 տոկոսով և կազմել է 1 տրլն 35 մլրդ ռուբլի: