Այսօր Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է

Այսօր Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է

PanARMENIAN.Net - Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի (Օնիկ Կարապետյան) ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 97 տարեկան:

Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ Գյումրի): Նրա առաջին գործը՝ «Գարնան սկիզբը» հրատարակվել է 1935 թ.: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր բանաստեղծին կնքել է «Շիրազ» գրական մականվամբ, որովհետև «այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում): Հովհաննես Շիրազը սովորել է Երևանի պետական համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում: 1958 թ. հրատարակել է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը: Երկրորդ և երրորդ հատորը հրատարակվել են 1965թ. և 1974թ.: Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները: Նա գրել է «Հայկական Դանթեական-էսսեն», որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում: Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ 1990թ. Երևանում:

Գրողը թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, այլ հանրահայտ հայերի կողքին: Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր: Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվել Երևանի թիվ 169 դպրոցը: Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---