Երևանում բացվել է կապի առաջին թանգարանը

Երևանում բացվել է կապի առաջին թանգարանը

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում բացվել է Կապի առաջին թանգարանը, որտեղ ներկայացված են հեռախոսային կապին և «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր: Թագարանը տեղակայված է «ԱրմենՏել» ընկերության գլխամասային շենքում, և դեռևս անվճար է այցելուների համար: «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն բացման արարողության ժամանակ նշեց, որ իրենց նպատակը պատմական ժառանգության պահպանումն ու հեռահաղորդակցության զարգացման պատմությանը ծանոթացնելն է:

«Մեր ընկերությունը կապի բնագավառի զարգացման առաջատարներից է: Մենք մեր պարտքն ենք համարում այս թանագարանի միջոցով պահպանել և հաջորդ սերունդներին փոխանցել ոլորտի պատմությունը», - ասաց Կլիմկոն:

«ԱրմենՏել» ընկերության մարդկային ռեսուրսների կարգավորող Լիանա Խաչատրյանն էլ իր խոսքում նշեց, որ թանգարանում ներկայացված են ցուցանմուշներ, որոնք հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալու Հայաստանում հեռախաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման պատմությանը, ինչպես նաև իմանալ աղետի գոտում կապի վերականգման գործընթացում հայ կապավորների ունեցած ներդրման մասին:

Մոտ ապագայում «ԱրմենՏել» ընկերությունը նախատեսում է բացել թեմատիկ գրադարան, ինչպես նաև կազմակերպել անվճար այցելություններ դպրոցականների և ուսանողների համար:

Միջոցառման ավարտին Վիմպելկոմ ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կռոմսկին պարգևատրեց ընկերության 9 աշխատակիցներին կապի ոլորտում ունեցած ավանդի համար:

6  27.04.12 - Երևանում բացվել է Կապի թանգարան
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---