ՀՀ ՊՆ-ն ոչ հաստատում է, ոչ՝ հերքում. Բերդ քաղաքի սահմանային հատվածում զոհվել է երեք պայմանագրային զինծառայող

ՀՀ ՊՆ-ն ոչ հաստատում է, ոչ՝ հերքում. Բերդ քաղաքի սահմանային հատվածում զոհվել է երեք պայմանագրային զինծառայող

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունն առայժմ ոչ հերքում է ոչ էլ հաստատում լուրերն այն մասին, որ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Տավուշի մարզի Բերդ քաղաքի սահմանային հատվածում զոհվել է երեք պայմանագրային զինծառայող:

«Ես տեղյակ եմ այդ լուրերին, սակայն առայժմ ոչինչ ասել չեմ կարող: Մոտ մեկ ժամից պաշտոնական հաղորդագրություն կլինի»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և մամուլի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---