Համաձայն Gallup-ի` խորհրդարանական ընտրությունների ակնհայտ ֆավորիտներն են ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը»

Համաձայն Gallup-ի` խորհրդարանական ընտրությունների ակնհայտ ֆավորիտներն են ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը»

PanARMENIAN.Net - Gallup International Association-ն ու Արմենիա հեռուստաընկերությունը տրամադրել են ապրիլի 19-23 Երևանում և բոլոր մարզերում անցկացված սոցհարցման տվյալները, որին մասնակցել են 1080 քաղաքացիներ (±3 սխալ): Ինչպես լրագրողներին է հաղորդել Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, այդ հարցման համաձայն` առաջիկա խորհրդարանական ընտրությունների ակնհայտ ֆավորիտներն են Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և նրա կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ):

«Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի» հարցին 27,4 տոկոսը պատասխանել է ՀՀԿ, իսկ 20,9 տոկոսը` ԲՀԿ: Ընդդիմադիր ՀԱԿ-ի օգտին պատրաստ է քվեարկել 8,5 տոկոսը, «Ժառանգությանն» իր ձայնը կտա հարցվածների 4,4 տոկոսը, «Օրինաց երկրին»` 4,2 տոկոսը, ՀՅ Դաշնակցությանը` 3,7 տոկոսը, Կոմունիստական կուսակցությանը` 0,7 տոկոսը, Դեմոկրատական կուսակցությանը` 0,1 տոկոսը, իսկ «Միավորված հայերի» օգտին քվեարկելու պատրաստակամություն ոչ ոք չի հայտնել: 3,9 տոկոսը քվեարկելու է բոլորի դեմ:

Ընդ որում նրանցից, ովքեր վստահ մասնակցելու են ընտրություններին և գիտեն, թե ում են տալու իրենց ձայնը, 39,2 տոկոսը պատասխանել է ՀՀԿ, 29,9 տոկոսը` ԲՀԿ, 12,25 տոկոսը` ՀԱԿ, 6,3 տոկոսը` «Ժառանգություն», 6,2 տոկոսը` «Օրինաց երկիր», ՀՅ Դաշնակցության օգտին քվեարկելու է 5,3 տոկոսը, Կոմունիստական կուսակցության օգտին` 1,1 տոկոսը, Դեմոկրատական կուսակցության օգտին` 0,1 տոկոսը:

Ընտրություններին հաստատ մտադիր է մասնակցել հարցվածների 76 տոկոսը, 14 տոկոսը հավանաբար կմասնակցի, 5 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, իսկ 6 տոկոսը հաստատ չի մասնակցելու:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---