27 ապրիլի 2012 - 13:56 AMT
Բակո Սահակյանը դիմում-բողոքի հետքերով այցելել է Մարտունու շրջանի Սոս գյուղ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին այցելել է Մարտունու շրջանի Սոս գյուղ և հանդիպում ունեցել տեղի բնակչության հետ: Այցի համար պատճառ է հանդիսացել նախօրեին երկրի ղեկավարին հղված գյուղի մի խումբ բնակիչների դիմում-բողոքը համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ:

ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ լսելով գյուղացիների կարծիքները տվյալ հարցի շուրջ, նախագահն ընդգծել է՝ համայնքը հանդիսանում է կառավարման սկզբնական օղակը և նրա աշխատանքից է կախված նաև մյուս օղակների գործունեության արդյունավետությունը: Հետևաբար, այստեղ առկա բոլոր խնդիրները գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Բակո Սահակյանը հանձնարարել է ԼՂՀ կառավարությանը, դատախազությանը և ոստիկանությանը մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ստեղծված իրավիճակը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: