Ամերիբանկը բացել է իր իններորդ «Շենգավիթ» մասնաճյուղը

Ամերիբանկը բացել է իր իններորդ «Շենգավիթ» մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի «Շենգավիթ» մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը: Նոր մասնաճյուղը կգործի Բագրատունյաց 18 շենք, 112 տարածք հասցեում և լիովին կապահովի բարձրակար սպասարկում արդիական տեխնիկական միջոցներով:

Ինչպես նշել է Ամերիաբանկի ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, բանկի ռազմավարական նստաշրջանի շրջանակում կատարվում է նոր մասնաճյուղի բացման հիմնավորման խորը վերլուծություն: «Շենգավիթ թաղամասը հետաքրքիր է մեզ ինչպես տնտեսական ակտիվության, այնպես էլ ժողովրդագրական գործոնի տեսակետից: Չնայած, որ այդ թաղամասում գործում են նաև այլ բանկերի մասնաճյուղեր, այնուամենայնիվ, գտնում եմ, որ առաջարկած ծառայությունները պահանջված կլինեն»,-ասել է նա:

Բանկիրը հայտնել է նաև, որ «Շենգավիթ» մասնաճյուղում, ինչպես մյուսներում, գործելու է առանձին բաժին պրեմիում-հաճախորդների համար: «Գտնում եմ, որ մեր պրեմիում-հաճախորդները պետք է հնարավորություն ունենան ստանալու անհրաժեշտ ծառայությունները բանկի ցանկացած մասնաճյուղում»,-ասել է նա:

Տիգրան Ջրբաշյանը հավելել է, որ սա արդեն 9-րդ մասնաճյուղն է երկրում, և արդեն 5-րդը՝ Երևանում: Առաջիկայում ևս մեկ մասնաճյուղ կբացվի Գյումրիում:

Իր հերթին ԿԲ Խորհրդի անդամ Ալեք Աղասյանը հավելել է, որ Ամերիաբանկը շարունակում է նոր հաճախորդների գրավել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած նոր մասնաճայուղեր բացելով և ինովացիոն պրոդուկտներ առաջարկելով: «Բանկի պրոդուկտներն աչքի են ընկնում յուրահատկությամբ և կարող են ինչ-որ չափով օրինակ ծառայել այլ բանկերի համար»,-ասաց նա՝ շնորհավորելով Ամերիաբանկին մասնաճյուղի բացման կապակցությամբ և մաղթելով նրան նորանոր հաճախորդներ:

«Շենգավիթ» մասնաճյուղում նոր հաճախորդները, հաշիվ բացելով մինչև 2012թ. հունիսի 1-ը, կկարողանան մի շարք արտոնյալ պայմաններից օգտվել: Մասնավորապես, բանկի հաճախորդները անվճար տարեկան սպասարկում կստանան Visa Classic և MasterCard պլաստիկ քարտերով, առանց չնվազող մնացորդի: Իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում, կազմակերպության տնօրնին կտրամադրվի Gold քարտ՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ, բանկ-հաճախորդ անվճար համակարգ՝ 1 տարի ժամկետով, ինչպես նաև Business քարտեր նույնպես 1 տարվա անվճար սպասարկմամբ: Ֆիզիկական անձանց կտրամադրվի ինտերնետ բանկ համակարգից անվճար օգտվելու հնարավորություն 1 տարի ժամկետով, կտրամադրվեն GIFT քարտեր ու այլ ծառայություններ:

5  27.04.12 - Բացվեց Ամերիաբանկի «Շենգավիթ» մասնաճյուղը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---