27 ապրիլի 2012 - 14:37 AMT
Ապրիլի 30-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում հնարավոր է կարկուտ

ԱԻՆ-ի տեղեկացմամբ, ապրիլի 28- ին, 29-ին, մայիսի 1-ին և 2-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում, ապրիլի 30-ին` առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կբարձրանա1-3 աստիճանով:

Մայրաքաղաքում ապրիլի 28- ին, 29-ին, մայիսի 1-ին, 2 ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-18մ/վրկ: 30-ին տեղումների հավանականությունը փոքր է: