Ստեփան Սաֆարյանը դժգոհում է «կեղտոտ քարոզչությունից և հակաքարոզչությունից»

Ստեփան Սաֆարյանը դժգոհում է  «կեղտոտ քարոզչությունից և հակաքարոզչությունից»

PanARMENIAN.Net - Նախընտրական քարոզարշավն ընթանում է առանց լուրջ միջադեպերի՝ չհաշված որոշ դեպքեր, երբ իշխանական մարմինները շրջաններում փորձում են վախի մթնոլորտ սերմանել ժողովրդի մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության կողմից թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Աժ պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանը: Նա ընտրությունների լուսաբանումը համարում է հավասարակշիռ և դժգոհություն է հայտնում միայն որոշ «կեղտոտ քարոզչության և հակաքարոզչության» վերաբերյալ:

Թիվ 1 ընտրատարածքում Ստեփան Սաֆարյանն իր հիմնական մրցակից է համարում Ռուբեն Հայրապետյանին. «Ժառանգության» համար չկա ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, կա կոալիցիա, որը պատասխանատվություն է կրում երկրում տիրող քաղաքական իրավիճակի համար»: Ստեփան Սաֆարյանը ընտրություններում ֆավորիտ է համարում «Ժառանգություն» կուսակցությանը և միանում իր կուսակցական ընկեր Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե ընտրության արդյունքները կեղծվեն, «Ժառանգությունը» պայքարելու է. «Անելու ենք ամեն ինչ Հայաստանի Հանրապետության ապագայի համար»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---