27 ապրիլի 2012 - 16:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գրիգորի Այվազյան. Ադրբեջանի հայերը չեն օժանդակում քաղաքական կուսակցություններից որևէ մեկին

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը այսօր` ապրիլի 27-ին կայացած մամլո ասուլիսում հայտնել է, որ «նրանք հավատարիմ են իրենց սկզբունքին` չօգտագործել իրենց հարցը ներքաղաքական պայքարի համար» և բոլոր ադրբեջանահայերին կոչ է արել քվեարկել իրենց հայեցողությամբ` ինչպես թելադրում է իրենց միտքն ու խիղճը: Նրա խոսքով` քաղաքական կուսակցություններից ոչ մեկն իր ծրագրում չունի և չի կատարում որևէ հայտարարություն փախստականների և ադրբեջանահայերի հանապազօրյա խնդիրների վերաբերյալ, որոնց թիվը Հայաստանում կազմում է մոտ 360 հազար:

Այվազյանն ընդգծել է նաև, որ չնայած դրան, մի շարք կուսակցություններ առաջարկել են ընդգրկել իրեն կուսակցական ընտրացուցակում, եթե նա իր աջակցությունը հայտնի ընտրություններում, բայց քանի որ կուսակցությունները ադրբեջանահայերի կենսապայմանների բարելավման վերաբերյալ ոչ մի առաջարկ չէին ենթադրում, Այվազյանը մերժել է: Նա հրաժարվել է նշել այդ կուսակցությունները` ելնելով բանակցությունների անհաջողության դեպքում դրանց մանրամասները չհրապարակելու մասին պայմանավորվածությունից:

ՖՈՏՈՇԱՐՔ