27 ապրիլի 2012 - 16:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գրիգորի Այվազյան. Իրանի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է հարձակվել Ղարաբաղի վրա

«Միանգամայն հավանական է, որ եթե պատերազմ սկսվի Իրանում, Ադրբեջանը կներխուժի Ղարաբաղ»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը: «Ադրբեջանը չի կարող հավակնել Իրանի հյուսիսին, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը: Ուստի պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման Իրանի դեմ պատերազմի դեպքում: Այվազյանը կարծիք հայտնեց, որ Իրանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում, եթե ներխուժում լինի Իրան, Իրանը կարող է պայմանավորվել Հայաստանի հետ Ատրպատականը ժամանակավորապես Հայաստանի վերահսկողությանը հանձնելու մասին՝ հետագայում այն Իրանին վերադարձնելու պայմանով: Իրավիճակի զարգացման մեկ այլ տարբերակ կարող է լինել ցամաքային գործողությունն Իրանի դեմ, երբ ցամաքային ուժերի կորիզը կազմված կլինի Ադրբեջանի բանակից, իսկ ԱՄՆ ու Իսրայելի ՌՕՈւ կաջակցեն օդից:

ՖՈՏՈՇԱՐՔ