Gallup-ն առաջին անգամ Հայաստանում exit poll կանցկացնի ԱԺ ընտրությունների ժամանակ

Gallup-ն առաջին անգամ Հայաստանում exit poll կանցկացնի ԱԺ ընտրությունների ժամանակ

PanARMENIAN.Net - Gallup International Association կազմակերպությունն առաջին անգամ Հայաստանում exit poll կանցկացնի մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ժամանակ, նախատեսվում է հարցում անցկացնել մոտ 25 հազար ընտրողների շրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Gallup International Association-ի փորձագետ Միլկանա Նիկոլովան: Ըստ նրա, exit poll կանցկացվի 2982 ընտրատեղամասերից 131-ում, ընտրական օրենսդրության համաձայն:

Նիկոլովան անդրադարձել է նաև exit poll-երի միջոցով հասարակական կարծիքի մանիպուլյացիայի խնդրին՝ հայտարարելով, որ «exit poll-երը երաշխավորում են նման մանիպուլյացիաներից»: Նա նշել է, որ շատ երկրներում քվեարկության պաշտոնական տվյալները խիստ տարբերվում են exit poll-ի տվյալներից, ինչը կասկածելի է դարձնում դրանց հավաստիությունը:

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով կհամապատասխանեն պաշտոնական տվյալները Հայաստանում ընտրությունների մասին exit poll-ի տվյալների հետ, ապա ըստ Նիկոլովայի, դա կախված կլինի նրանից, թե ինչպես կարձագանքի դրան հայ ընտրողը:

Նա նաև հույս է հայտնել, որ առաջին exit poll-ը լավ հիմք կծառայի Հայաստանում այդ պրակտիկայի ներդրման համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---