27 ապրիլի 2012 - 16:59 AMT
Գործազրկությունը Ֆրանսիայում և Իսպանիայում նոր ռեկորդներ է գրանցում

Ըստ պաշտոնական տվյալների, գարծազրկության մակարդակը Ֆրանսիայում և Իսպանիայում ռեկորդային ցուցանիշների է հասել, գրում է Պրեսս-ՏՎ-ն: Ֆրանսիայում գործազուրկների քանակն աճում է 11 ամիս շարունակ, ինչը նշանակում է, որ նախագահ Նիկոլյա Սարկոզին չի կարողացել փոխել այս միտումը, և մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ չի կարողանա քվեների համապատասխան քանակություն ապահովել: Սարկոզիի կառավարությունը խոստացել է գործազրկության մակարդակը կրճատել՝ հասցնելով 9 տոկոսից էլ ցածր ցուցանիշի, սակայն ըստ վիճակագրական տվյալների, 2011-ի վերջին եռամսյակի տվյալների այդ ցուցանիշը կազմել է 9.4 տոկոս:

Իսպանիայում գործազուրկների մակարդակը հասել է 24.44 տոկոսի: Բազմաթիվ երիտասարդ իսպանացիներ հույս չունեն մոտ ապագայում աշխատանք գտնելու: