27 ապրիլի 2012 - 18:49 AMT
Orange-ի բաժանորդներից մեկը կհյուրընկալվի Կաննի կինոփառատոնին

Այսօրվանից մինչև մայիսի 7-ը Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայությունների բոլոր բաժանորդները կստանան հնարավորություն ձեռք բերելու Կաննի միջազգային կինոփառատոնին մասնակցության ուղեգիր երկու հոգու համար: Պարզապես անհրաժեշտ է մասնակցել Facebook-ում Orange-ի էջում կազմակերպված « ստատուսների» յուրօրինակ մրցույթին և դառնալ լավագույն ստատուսի հեղինակը:

«Կարծում եմ` ցանկացած կինոսիրողի երազանքներից է հայտնվել Կաննի նման հեղինակավոր միջազգային կինոփառատոնում, որտեղ իր շուրջը կլինեն համաշխարհային կինոաստղեր` կենդանի լեգենդներ: Orange-ի հետ երազանքներն իրականություն են դառնում: Մեր բաժանորդին Կաննում կընդունեն իսկական աստղի նման: Իսկ քանի կինո մեր բաժանորդները մենակ չեն գնում, երջանիկ հաղթողը կընտրի, թե ում հետ է գնալու, այս անգամ` արդեն Կանն», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Օրանժ Արմենիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջում (https://www.facebook.com/orangearmenia.ftgroup) համապատասխան հայտարարության ներքո` մեկնաբանության դաշտում, գրել Կաննի կինոփառատոնին, առհասարակ կինոյին, Orange-ին և իրեն` բաժանորդին վերաբերող ստատուս, որը հրապարակվելուց անմիջապես հետո կսկսի մասնակցել օնլայն մրցույթին: Ստատուսը գրելուց հետո անհրաժեշտ կլինի նաև այն առանձին հաղորդագրությամբ ուղարկել` նամակում նշելով նաև բաժանորդային հեռախոսահամարը/ինտերնետի բաժանորդային համարը: Այն տասը «ստատուսները», որոնք կհավաքեն առավելագույն թվով Facebook-քվեներ (like-եր), կներկայացվեն Orange-ի ժյուրիին, որն էլ կընտրի դրանցից լավագույնը:

Հաղթող ստատուսի հեղինակի անունը կհրապարակվի մայիսի 8-ին: