27 ապրիլի 2012 - 18:59 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայ-արտ մշակութային կենտրոնում բացվել է հայ գրատպությանը նվիրված ցուցահանդես

Այսօր` ապրիլի 27-ին Հայ-արտ մշակութային կենտրոնում բացվեց Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես: Բացի այդ, հայ արվեստասերների դատին ներկայացվեց Հերիքնազ Գալստյանի «Մշո ճառընտիր» բրոնզաձույլ քանդակը: Ցուցահանդեսի բացմանը ներկ էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Այսօր մենք ներկայացրել ենք իսկապես նախադեպը չունեցող ցուցահանդես, որտեղ ներակայացված են հայ և օտարերկրյա գրողների կերպարը քանդակագործության և կերպարվեստի մեջ», լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն, Քաղդակի հեղինակ Հերիքնազ Գալստյանն ասաց, որ լինելով արմատներով Մշեցի, երրորդ անգամ է անդրադառոնւմ հայոց ամենամեծ ձեռագրին` Մշո ճառընտիրին: ռաջին անգամ նա քանդակել է 1987 թ-ին և նվիրել Արցախի թանգարանին: Ցավոք այն ոչնչացվել է պատերազմի ժամանակ:

Բացի արվեստի գործերից ցուցահանդեսում ներկայացված են նաև գրքեր, որոնք կենտրոնին տրամադրել են Հայաստանում գտնվող դեսպանատները:

Հայաստանում մի քանի դեսպանատներ տրամադրել են նաև Ցուցահանդեսը շարունակվելու է 15 օր:

ՖՈՏՈՇԱՐՔ