Տիգրան Բալայան. Հայաստանի ԱԳՆ-ը ժամանակին է գործում

Տիգրան Բալայան. Հայաստանի ԱԳՆ-ը ժամանակին է գործում

PanARMENIAN.Net - ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը մեկնաբանել է որոշ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն այս կամ այն հարցում համապատասխան քայլեր չի ձեռնարկում կամ «գոնե դիվանագիտական նոտա չի ուղարկում»՝ այդ եզրակացությանը գալով այն հիման վրա, որ դրանց մասին չի հրապարակվում թերթերում: Բալայանը հայտարարել է, որ դիվագիտական դեմարշների և նոտաների մեծ մասնագետներին ավելորդ չի լինի տեղեկացնել, որ դիվանագիտական պրակտիկայում հայտագրերը որպես կանոն չեն հրապարակվում, և դրանք, եթե դա արվում է միայն ակնկալվող համապատասխան արդյունքի բացակայության պարագայում: «Միայն ապրիլ ամսին ԱԳՆ-ց տարբեր հասցեատերերի ուղարկվել է առավել քան 300 հայտագիր»,- նշել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---