13 մայիսի 2004 - 23:42 AMT
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Մայիսի 13-ին Երեւանում տեղի է ունեցել Իրան-Հայաստան գազատարի շինարարության մասին հիմնական պայամանագրի ստորագրումը: Ինչպես ստորագրման արարողությունից հետո հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, գազատարը շահագործման կհանաձնվի 2007 թվականի սկզբին: Պայմանագի համաձայն, խողովակով տարեկան կտեղափոխվի մինչեւ 1,1 մլրդ խորանարդ մետր գազ, ընդ որում Հայաստանը դրա դիմաց կվճարի էլեկտրաէներգիայի այն ծավալով, որ տվյալ ժամանակահատվածում համապատասխան կլինի շուկայական համամասնությանը: Նախագծի նախնական արժեքը կազմում է մոտ 220 մլն դոլար: Խողովակի հայկական հատվածի կառուցման համար կպահանջվի 100 մլն դոլար: Այդ առնչությամբ, Ա.Մովսիսյանի խոսքերով, Հայաստանը դիտարկում է նախագծի ֆինանսավորման մի քանի տարբերակ, այդ թվում եւ արտերկրյա ընկերությունների մասնակցությունը: Իր հերթին Իրանի նավթի եւ գազի նախարար Բիժան Զանգանեն նշել է, որ փաստաթուղթը ստարգրվել է 20 տարի ժամկետով եւ այդ ընթացքում Հայաստան կառաքվի 36 մլրդ խորանարդ մետր գազ: