Ադրբեջանը կրկին խնդիրների է ձգտում, միջնորդները «դիվանագիտություն» են վարում, իսկ հայերի համբերությունը անսպառ չէ 27 ապրիլի 2012 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, լիովին համոզված լինելով իր անպատժելիության մեջ, արդեն չի էլ փորձում ձևացնել, թե հակված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և բացահայտորեն ցուցադրում է իր «անտարբեր» վերաբերմունքը միջազգային միջնորդների կոչերի հանդեպ: Միայն վերջին օրերի ընթացքում ադրբեջանական բանակը մի քանի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի սահմանում և Արցախի ԶՈւ հետ շփման գծում: Ընդ որում, «հարևանները» չեն սահմանափակվել զինակետերի վրա կրակ բացելով: Ապրիլի 24-ին ադրբեջանցիները ղարաբաղյան շփման գծում կրակահերթ են բացել սանիտարական մեքենայի վրա: Ապրիլի 25-ին 40 րոպեների ընթացքում, ադրբեջանական բանակը կրակ է բացել Տավուշի մարզի Դովեղ սահմանամերձ գյուղի դպրոցի և մանկապարտեզի ուղղությամբ, որտեղից երեխաները տարհանվել են: Ապրիլի 27-ին կրկին Տավուշի մարզում կրակ է բացել ՎԱԶ 2107 ավտոմեքենայի վրա: Վիրավորվել են 3 պայմանագրային զինծառայողներ, ում կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել: ՀՀ ՊՆ-ն վերջին միջադեպի մասին անհապաղ կերպով տեղեկացրել է գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, պնդելով, որ բոլոր փաստերը խոսում են ադրբեջանական գործողությունների մասին: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել այն մասին, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը, հատելով սահմանը, ներխուժել է Հայստանի տարածք, որտեղ է և կրակ է բացել ավտոմեքենայի ուղղությամբ: Չի հապաղել Հայաստանի նախագահի արձագանքը, ով հույս է հայտնել, որ ոչ ոք չպետք է կասկածի, որ Հայաստանը համարժեք պատասխան կտա նմանատիպ գործողություններին և թույլ չի տա հակառակորդին օգտվել երկրում տիրող նախընտրական իրավիճակից: «Մենք ուժեղ բանակ ունենք և անպայման համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Չեմ կարծում, որ մեր երկրում որևէ մեկը կասկածում է մեր պաշտպանական ուժերին»,-հավելել է նա: Պատահածի առնչությամբ բավականին օպերատիվ արձագանք է ստացվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Չնայած, որ նրանց հայտարարություններն արդեն սովորական դարձած կոչեր էին` հակամարտության խաղաղ լուծման ճանապարհնոր փնտրելու առնչությամբ և այլն: Մի խոսքով` դիվանագիտություն: Ինչպես ցույց է տալիս փորձը, որքան շատ դիվանագիտական արտահայտություններ, այնքան ավելի ագրեսիվ և ամբարտավան է դառնում ադրբեջանական կողմը` ակնհայտորեն անտեսելով համանախագահ-երկրների կոչերը: Մի՞գուցե արդեն ժամանակն է խոսքերը գործի վերածելու: Մի՞գուցե ժամանակն է դադարել աչք փակել ադրբեջանական սանձարձակության վրա և տեղը դնել երեխաների վրա կրակ բացող, սահման խախտող և դիրքային պատերազմ վարող երկրին: Միևնույն է մի օր դա պետք է արվի: Սակայն դատելով ամեն ինչից, ինչպես և 20 տարի առաջ, դա ստիպված է լինելու անել Հայաստանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |