«Ժողովուրդ». Սպիտակի բնակիչները Սերժ Սարգսյանի ուղղությամբ հող են շպրտել28 ապրիլի 2012 - 10:49 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի` Սպիտակ կատարած այցի ժամանակ մի արտառոց դեպք է գրանցվել: Քաղաքի բնակիչները, տեսնելով Սերժ Սարգսյանին, նրա ուղղությամբ հող են շպրտել` բղավելով, թե իրենք բնակարանների հետ կապված խնդիր ունեն, բայց այն չի լուծվում: Սարգսյանը, նկատելով քաղաքացիների վերաբերմունքը, այլայլված բարձրացել է բեմ ու սկսել կարդալ իր ելույթը`չնկատելու տալով, թե ինչ է կատարվում հրապարակում: Այս վերաբերմունքն ավելի է վրդովեցրել քաղաքացիներին, որոնք սկսել են բարձր գոռալ: Սերժ Սարգսյանը ստիպված է եղել ելույթի ավարտից հետո մոտենալ ժողովրդին: Մարդիկ բողոքել են, որ այսքան տարիների ընթացքում իրենք բնակարան չեն ստանում: Սարգսյանն էլ նրանց է մեղադրել` ասելով. «Դիմում չեք գրում կառավարությանը, որպեսզի ձեր հարցերը լուծվեն, դուք ասում եք` հիվանդանոցում եմ եղել, ժամանակ չեմ ունեցել դիմում գրելու: Դե եթե մարդը ժամանակ չունի դիմում գրելու, որ գան, իր տունը կառուցեն, ապա պետությունն այստեղ քիչ անելիք ունի»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |