«Հրապարակ». ՀԱԿ երիտասարդները հանգուցյալներին խնդրել են ընտրություններին չմասնակցել

«Հրապարակ». ՀԱԿ երիտասարդները հանգուցյալներին խնդրել են ընտրություններին չմասնակցել

PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ Արմավիրի թիվ 20 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Մերուժան Աբրահամյանը երեկ թերթի լրագրողին ասել է, որ իրենց ընտրատարածքը բացառություն չէ` այստեղ ևս ընտրացուցակներն ուռճացված են: Օրինակ, Մեծամորում 1990 թվին է բնակչության թիվն ամենամեծը եղել` մոտ 12 հազար մարդ: «Դրանից հետո տարեցտարի նվազել է, մարդիկ գնացել են, և իմ հաշվարկներով` բնակչության թիվն այսօր առավելագույնը 9 հազար պետք է լիներ: Մինչդեռ ընտրողների թիվն է այսօր 9 հազարի հասնում: Դե թող հանեն, ինչո՞ւ չեն հանում այդ չեղած մարդկանց»: Աբրահամյանը պատմել է, որ մի քանի օր առաջ իր թիմի երիտասարդները հավաքվել-գնացել են գերեզմանոց, որտեղ մեգաֆոնով հայտարարել են. «Հարգելի հանգուցյալներ, խնդրում ենք չգաք ընտրության»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---