14 մայիսի 2004 - 19:39 AMT
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԻ ՄԱՐԴ
Մայիսի 13-ին Սանկտ Պետերբուրգում պետավտոտեսչության աշխատակիցների կողմից կալանավորվել է 27-ամյա մի հայաստանցի: Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալթ» գործակալությունը, նա ձերբակալվել է մեքենան հաշվառման կանգնեցնելու ժամանակ: Ստուգման ընթացում պարզվել, որ նա հետախուզվում է որպես Հայաստանում հետաքննությունից թաքնվող: Կալանավորվածը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Որպես կանխարգելման միջոց ընտրվել է ձերբակալությունը: