The Gallup. Ընտրություններից երկու շաբաթ առաջ առավել մեծ աջակցություն են վայելում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն

The Gallup. Ընտրություններից երկու շաբաթ առաջ առավել մեծ աջակցություն են վայելում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն

PanARMENIAN.Net - 2012-ի ապրիլի 16-22-ը Հայակական սոցիոլոգիական ասոցիացիան և The Gallup Organization-ը իրականացրել են երկրորդ և վերջնական համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի հարցում: Այս հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1,015 չափահաս բնակիչ: Հարցազրույցներն անցկացվել են ընտրողի տանը` դեմ առ դեմ հարցման մեթոդով: Արձագանքների մակարդակը կազմել է 66%, սխալման լուսանցքը չի գերազանցում + /- 3,1%, վստահության մակարդակը` 95%:

Երկրորդ հարցման արդյունքները ցույց են տվել, որ խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ առավել մեծ աջակցություն վայելում են երկու կուսակցություն`«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը», որին պատրաստ էր ձայն տալ գրանցված ընտրողների 39%-ը (առաջին հարցման համեմատ 5%-ով ավել) կամ հավանական ընտրողների 42%-ը (առաջին հարցման համեմատ 4%-ով ավել), և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի օգտին պատրաստ էր քվեարկել գրանցված ընտրողների 26%-ը(առաջին հարցման համեմատ 2%-ով պակաս) կամ հավանական ընտրողների 28%-ը (առաջին հարցման համեմատ 2%-ով պակաս):

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ երեք այլ կուսակցություններ, որոնք վայելում են ընտրողների համեմատաբար ավելի փոքր մասնաբաժնի աջակցությունը, գրեթե վստահաբար կարող են անցնել Ազգային ժողով («Հայ Ազգային Կոնգրես», «Օրինաց Երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»):

«Ժառանգություն» կուսակցությունը նույնպես «տատանվում է» անցողիկ շեմին՝ ընտրարշավի ավարտական երկու շաբաթը ազդեցություն կունեն նրանց վերջնական արդյունքի վրա ընտրությունների օրը: Հարցման արդյունքների վերլուծությունը հաստատում է առաջին հարցման տվյալները, որոնց համաձայն երկու առաջատար կուսակցությունների սոցիալ-ժողովրդագրական պատկերը բավական նման է, և այդ երկուսը հիմնականում մրցում են միմյանց հետ: Հավանական ընտրողների մի զգալի մասը կողմնորոշված է, թե ում չի ընտրելու, բայց իրենց վերջնական ընտրության ձևավորման համար դեռ կա ժամանակ, և նրանք դիտարկում են տարբերակներ:

Gallup-ի ներկայացուցիչ, դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն նշում է, որ ընտրարշավի սկզբից հայ ընտրողները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գալիք ընտրությունների հանդեպ. նրանց 66%-ն ասել է, որ հաստատ ընտրելու է (առաջին հարցման համեմատ 8%-ով ավել) և 23%-ը նշել է, որ «հավանաբար կընտրի» (առաջին հարցման համեմատ 7%-ով պակաս):

«Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն ծրագիր: Ուսումնասիրության նպատակն է բացահայտել և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2012-ի խորհրդարանի և 2013-ի նախագահի ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկային: Ծրագիրը իրականացնում են Հայակական Սոցիոլոգիական Ասոցիացիան և The Gallup Organization-ը, 2012-ի ապրիլից մինչև 2013-ի փետրվար:

Աեաջին համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի հարցումն անցկացվել է 2012-ի ապրիլի 4-ից 10-ը, իսկ արդյունքները ներկայացվել են ապրիլի 17-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---