Էդուարդ Հովհաննիսյան. Տեսախցիկների և արագաչափերի արդյունավետությունից բողոքողները շատ չեն

Էդուարդ Հովհաննիսյան. Տեսախցիկների և արագաչափերի արդյունավետությունից բողոքողները շատ չեն

PanARMENIAN.Net - Տեսախցիկների և արագաչափերի արդյունավետությունից բողոքողները շատ չեն. «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն վերջին ամսվա ընթացքում ընդամենը հինգ բողոք է ստացել, որոնցից երեքն անհիմն են եղել, երկուսն էլ գտնվում են դատարանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Այդ երկու բողոքները վերաբերում են խաչմերուկներում գրանցված խախտումներին: Տեսաձայնագրությունները դիտելով՝ մենք խախտում չենք արձանագրել, սակայն ՃՈ-ը պնդում է, որ եղել է: Այժմ սպասում ենք դատարանի որոշման», - նշեց Էդուարդ Հովհաննիսյանը: Բանախոսը նաև հավելեց, որ մի դեպքում ՃՈ-ը չի նշել, թե ինչ խախտում է կատարվել, ինչը «մեծ թերություն է»: Անդրադառնալով մեքենաների տեխզննման գործընթացին՝ Հովհաննիսյանը նշեց, որ այն զննումը, որն այժմ իրականացվում է, անիմաստ է, քանի որ տեխզննման բոլոր գործողություններից այժմ միայն երկուսն են կատարվում:

«Պետք է հասկանալ, թէ ինչ տեխզննում է անհրաժեշտ: Բայց ամեն դեպքում, մեքենայի անսարքության պատասխանատվությունը վարորդի վրա է: Անհրաժեշտ է հիշել նաև, որ ապահովագրական ընկերությունները մեքենայի անսարքության պատճառով տեղի ունեցած վթարի դեպքում կարող են և չտրամադրել ապահովագրության գումարը»,- ասաց նա՝ հավելելով, որ տեխզննումն արժե 8000 դրամ, որոնցից 5500-ը ստանում է զննման կետը: Իսկ թե ուր է գնում մնացած 2500-ը` Էդուարդ Հովհաննիսյանը տեղյակ չէ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---