Սիրիայում շուրջ 700 ապօրինի զինյալներ կամավոր վայր են դրել զենքը

Սիրիայում շուրջ 700 ապօրինի զինյալներ կամավոր վայր են դրել զենքը

PanARMENIAN.Net - Սիրիայում շուրջ 700 ապօրինի զինյալներ կամավոր վայր են դրել զենքը: «Վերջին մի քանի օրում ապօրինի զինյալ կազմավորումների շուրջ 721 անդամ կամավոր հանձնվել է իշխանություններին»,-նշում են աղբյուրները:

Ապրիլի 12-ից, երբ ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնությունը, Սիրիայում զինյալները խախտել են այն գրեթե 1,3 հազար անգամ:

Մասնավորապես, ըստ աղբյուրների, «ջարդ է տեղի ունեցել Արբին ավանում և Թուրքուման-Բարիհում»: Ահաբեկիչների գործողություններից Համա քաղաքում , Դամասկոսում, Հալեպում մարդիկ են զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---