Ֆիդել Կաստրո. Օբամայի սխալը կարող է արյան գետ առաջացնել Վենեսուելայում

Ֆիդել Կաստրո. Օբամայի սխալը կարող է արյան գետ առաջացնել Վենեսուելայում

PanARMENIAN.Net - Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն հրապարակել է հրապարակախոսության հերթական չափաբաժինը: «Մտորումներ» շարքից իր սյունակը նա անվանել է «Այն, ինչ գիտի Օբաման»: Այս անգամ Կաստրոն կիսվել է Վենեսուելայում նախագահական քարոզարշավի մասին իր տեսակետով:

Կաստրոն Չավեսի պահվածքը, ով պայքարում է չարորակ ուռուցքի հետ, անվանել է հերոսական և կարգապահ: «Կուբայի առաջնորդը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահը բուժման ընթացքում իրեն օրինակելի է պահել և խստորեն հետևել բոլոր համապատասխան միջոցներին, չդադարելով կատարել երկրի ղեկավարի պարտականությունները»,- ասել է նա:

Կաստրոյի կարծիքով, օլիգարխիան այլևս երբեք չէր կարողանա կրկին իշխել Վենեսուելայում: Հենց այդ պատճառով անհանգստություն է առաջացնում այն, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է նման հանգամանքներում կատարել վենեսուեալական կառավարության տապալում:

Ստեղծված իրավիճակում «Օբամայի սխալը» կարող է արյան գետ առաջացնել Վենեսուելայում, ասել է Կաստրոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---