
Դիվերսանտները հարձակվել են Միջերկրական ծովի ափի գտնվող սիրիական ռազմակայանի վրա: Նրանք մոտեցել են բազային նավակներով: Ընդհարման ընթացքում երկու կողմերից էլ մարդիկ են զոհվել, հաղորդում է Reuters-ը` հղելով սիրիական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությանը:
Երեկ Սիրիայում բռնությունների զոհ է դարձել 14 մարդ, այդ թվում` 10 քաղաքացիական անձինք: Երկրում արյունահեղությունը շարունակվում է` չնայած 2 շաբաթ ուժի մեջ մտած հրադադարի:
Ապրիլի 28-ին Դամասկոս է ուղևորվել նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը, նա գլխավորում է ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը: