Մարդու իրավունքների պաշտպանը հույս ունի, որ ընտրակաշառքներ բաժանող մարդկանցից թեկուզ մեկը բանտ կնստի

Մարդու իրավունքների պաշտպանը հույս ունի, որ ընտրակաշառքներ բաժանող մարդկանցից թեկուզ մեկը բանտ կնստի

PanARMENIAN.Net - «Մենք ունենք շուրջ երեք տասնյակ զանգեր թեժ գծով հաղորդագրությունների համար, որոնք կապված են նախընտրական քարոզարշավի հետ»,- այսօր մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով, թեժ գիծը (116 համարով) աշխատում է հնարավորինս արագ և ընտրողներին ցուցաբերվում է օգնություն: Նա նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն աշխատում է մի քանի ուղղություններով՝ 1. Օգնում է ընտրողներին ընտրացուցակներում նրանց անունների հետ կապված ճշտումների հետ: 2. Հետևում է, որպեսզի կուսակցություններին տրամադրվեն հավասար պայմաններ ընտրական գործընթացին մասնակցելու համար: 3. Գրասենյակը զբաղվում է կաշառքներ բաժանելու և ձայներ գնելու դեպքերի ստուգմամբ: Անդրեասյանը հույս է հայտնել, որ ընտրակաշառքներ բաժանող մարդկանցից թեկուզ մեկը բանտ կնստի: Կարեն Անդրեասյանը կոչ է արել ԶԼՄ-ներին ակտիվ տարածել մարդու իրավունքների գրասենյակի մասին տեղեկատվությունը առավելագույն թվով մարդկանց օգնելու համար, քանի որ դա նրանց քաղաքացիական իրավունքների պաշտպանության տարբերակներից է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---