Երկու հատուկ դպրոցներում բացվել են համակարգչային սրահներ

Երկու հատուկ դպրոցներում բացվել են համակարգչային սրահներ

PanARMENIAN.Net - Այսօր Orange-ի աջակցությամբ ինտերնետով զինված համակարգչային սրահներ են բացվել Երևանի Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում և Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում:

« Այս երեխաներն այսուհետ կունենան մոտավորապես նույնպիսի հնարավորություններ, ինչիսիք ունեն իրենց մյուս հասակակիցները, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների համար առավել ևս կարևոր է փոքր տարիքից ծանոթանալ համակարգչին, քանի որ դա ավելի մեծ հնարավորություններ կտա նրանց հետագայում անկախ և ինքնուրույն լինել», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Նոր համակարգիչներով դպրոցականները կկարողանան օգտվել նորագույն տեխնոլոգիաների տրամադրած հնարավորություններից` ինտերնետից, տեքստ սկանավորել և համակարգչով լսել այն, ձեռք բերել համակարգչային այլ հմտություններ և այլն: Համակարգչային սրահը համալրված է 7 համակարգիչներով, պրոյեկտորով, տպիչ/սկաներով և Orange-ի Ֆլայբոքս երթուղիչով:

Երևանի Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը միակ նման դպրոցն է ամբողջ հանրապետությունում:

5 հանակաչգիչներով, պրոյեկտորով, տպիչ/սկաներով և Orange-ի Ֆլայբոքս երթուղիչով է համալրվել նաև լլսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը: Դպրոցում գործում է նաև նախադպրոցական դասարան 5 տարեկան երեխաների համար: Կրթահամալիրն այսուհետ կունենա ժամանակակից համակարգչային սրահ` համալրված 5 համակարգիչներով:

Երկու հատուկ դպրոցներում համակարգչային սրահների հիմնման համար Orange-ը տրամադրել է ընդհանուր 5,204,600 դրամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---