Դավիթ Հարությունյան. Ընտրացուցակների հետ ամեն ինչ կարգին է

Դավիթ Հարությունյան. Ընտրացուցակների հետ ամեն ինչ կարգին է

PanARMENIAN.Net - ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ Դավիթ Հարությունյանը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀԿ-ն պարբերաբար հանդիպումներ և խորհրդակցություններ է անցկացնում այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ` ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ: Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ն ԿԸՀ-ից 3 ցուցակ է պահանջել` այն մարդկանց, ովքեր 2008-ին եղել են ընտրացուցակում և որոնք այսօր չկան, այն մարդկանց, ովքեր չափահաս են դարձել 2008-ից հետո և այն մարդկանց, ովքեր ցուցակներում չեն եղել 2008-ին, սակայն հայտնվել են ներկայիս ցուցակներում: Նա հայտարարել է, որ 2008թ ընտրացուցակից բացակայում է մոտ 190 հազար անձ, որոնցից 120 հազարը մահացել է, մյուսները հաշվառումից հանվել են տարբեր պատճառվերով: Ըստ նրա, ընտրացուցակներում նոր անձանց`1/5-ի հայտնվելը կապված է ազգանվան փոփոխության կամ հայրանունները ճշտելու հետ: Գրեթե նույն քանակությամբ էլ քաղաքացիություն էին ստացել, մի փոքր ավելի քչերը ծառայում էին բանակում, սակայն հիմա կրկին հաշվառված են: Կան նաև մարդիկ, որոնք անձնագիր չեն ստացել անգամ 18 տարին լրանալուց հետո, ուստի ցուցակներում չեն ներառվել:

Ինչ վերաբերում է խախտումներին, Հարությունյանը ընդգծել է, որ դրանք կարող էին լինել երկու դեպքում` եթե մի անձը հաշվառված է եղել մի քանի վայրերում և ցուցակում գոյություն չունեցող անձանց առկայության դեպքում: Բացի այդ, նա հայտարարել է, որ այն փաստը, որ մի հասցեում գրանցված է 20 կամ 30 ընտրող, կապ չունի իրենց ընտրությունը կատարելու իրավունքի հետ:

ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալը նաև ընդգծել է, որ բացառապես միատեսակ տվյալներ համընկնում են միայն 111 զույգ ընտրողների մոտ, ինչը կապված է պատահականության հետ, կամ երբ ծնողները երկվորյակներին նույն անուններն են տվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---