ԵՊՀ ուսխորհուրդը ԵԱՀԿ-ից պահանջում է դատապարտել Ադրբեջանի գործողությունները

ԵՊՀ ուսխորհուրդը ԵԱՀԿ-ից պահանջում է դատապարտել Ադրբեջանի գործողությունները

PanARMENIAN.Net - ԵՊՀ ուսանողական խորհուրդը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ դիմում է ԵԱՀԿ` ադրբեջանական ռազմատենչ իշխանությունների գործողությունները զսպելու պահանջով: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Ինչպես հայտնի է վերջին ժամանակահատվածում զգալիորեն սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծում: Ադրբեջանական կողմից տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ, որոնց հետևանքով տուժել է նույնիսկ քաղաքացիական բնակչությունը. այսպես, սույն թվականի ապրիլի 25-ին ադրբեջանական զինուժը կրակահերթ էր բացել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի ուղղությամբ, որից զերծ չի մնացել նույնիսկ գյուղի մանկապարտեզը: Հաջորդ օրը` ապրիլի 26-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Այգեպար համայնքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է 3 զինծառայող: Ադրբեջանական կողմը կրակել է նաև ԼՂՀ ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ` վիրավորելով երկու զինծառայողի:

Այս դեպքերը վկայությունն են Ադրբեջանի իշխանությունների վարած ռազմատենչ քաղաքականության, ինչը խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին շրջանում գործադրած զգալի ջանքերի իրականացմանն ուղղված հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի հաստատմանը:

Հաշվի առնելով վերոնշյալը` մենք` Երևանի պետական համալսարանի ուսանողներս, պահանջում ենք ԵԱՀԿ-ին հանձն առնել համապատասխան միջոցառումներ` զսպելու ադրբեջանական ռազմատենչ իշխանությունների նմանատիպ վարքագիծը հետագա դժբախտ պատահարների կանխարգելման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման նպատակով:

Ակնկալելով ԵԱՀԿ-ի ակտիվ միջնորդությունը` վստահեցնում ենք, որ ԵՊՀ ուսանողությունը հետամուտ է լինելու բարձրացված խնդրի լուծմանը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---