5 կուսակցություններ ստորագրել են ԱԱԾ-ին ուղղված համատեղ ուղերձը՝ ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով

5 կուսակցություններ ստորագրել են ԱԱԾ-ին ուղղված համատեղ ուղերձը՝ ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով

PanARMENIAN.Net - ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի ղեկավարի տեղակալ Դավիթ Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, որ ՀՀԿ առաջարկով 5 կուսակցություններ՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Հայաստանի Ժողովրդավարական կուսակցությունը, Հայաստանի Կոմկուսը և «Օրինաց երկիրը», ստորագրել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված համատեղ ուղերձը, որպեսզի յուրաքանչյուր կուսակցությանը տրամադրվի մեկ աշխատանքային տեղ, որպեսզի մայիսի 6-ից սկսած մինչև այն ժամկետը, երբ հնարավոր է վիճարկել ընտրությունների արդյունքները, այդ կուսակցությունները հնարավորություն ունենան այս կամ այն անձի վերաբերյալ ստանալ տեղեկատվություն` երբ են նրանք հատել Հայաստանի սահմանը և որ ուղղությամբ:

Ըստ նրա, եթե ԱԱԾ-ն տրամադրի այդ տեղեկատվությունը, ապա դա ավելի կբարձրացնի վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---