Դավիթ Հարությունյան. Ընտրացուցակները չպետք է հրապարակվեն

Դավիթ Հարությունյան. Ընտրացուցակները չպետք է հրապարակվեն

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ միայն խորհրդարանը կարող է որոշել, արդյոք անհրաժեշտ է հրապարակել ընտրացուցակները, թե ոչ: Ըստ նրա, Հայաստանը հետևել է Եվրոպայի օրինակին, որը հիմնավորել է ընտրությունների մասնկաիցների մասին հրապարակումների պահպանության անհրաժեշտությունը, քանի որ ընտրություններին չմասնակցելը ևս քաղաքական քայլ է, որը պետք է հարգել: Հարությունյանն ընդգծել է, որ Միացյալ շտաբի` ընտրացուցակների հրապարակման հարցով Սահմանադրական դատարանին դիմելու որոշումը նախընտրական քարոզարշավի հետ կապված հերթական քայլն է: Ժամանակային սահմանափակության պատճառով այդ քայլը ընտրությունների վրա չի ազդի, քանի որ դատարը պարզապես չի հասցնի դիտարկել դիմումը:

Ընտրակեղծիքների դեմ պայքարի միասնական միջկուսակցական շտաբը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` խնդրելով ոչ սահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն կետը, որն արգելում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակել: Այս մասին հայտարարվել է միջկուսակցական շտաբի ապրիլի 27-ի նիստի ժամանակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---